Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Բարսելոնը» հաղթեց

«Բարսելոնը» հաղթեց
09.01.2015 | 17:10

Արքայական գավաթի մեկ ութերորդի առաջին խաղում «Բարսելոնը» 5:0 հաշվով պարտության մատնեց «Էլչեին»՝ փաստացի լուծելով հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, որտեղ նրան կսպասի մադրիդյան «Ռեալ»-«Աթլետիկո» դիմակայության վերջնական հաղթողը: Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումում առավել հաջողակ է եղել «Աթլետիկոն»՝ արքայականին հաղթելով 2:0 հաշվով: Նշենք, որ «Էլչեի» նկատմամբ հաղթանակը կատալոնյան ակումբի համար շարքայիններից չէր, մարզականից զատ կարևոր էր նաև հոգեբանական առումով: Բանն այն է, որ թիմում լարված վիճակ է, առաջատար ֆուտբոլիստները դժգոհ են գլխավոր մարզչից, չեն կիսում մարզման նրա սկզբունքները, անգամ խոսք է գնում ակումբից մասնավորապես Մեսիի հեռանալուց: Նշվում է անգամ նրա հնարավոր ապագա թիմը՝ Ժոզե Մուրինյոյի գլխավորած «Չելսին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ